Սուրեն Մանուկյան. Առաջիկայում Սիրիայում կարող են նոր ահաբեկչական գործողություններ կատարվել

Սուրեն Մանուկյան. Առաջիկայում Սիրիայում կարող են նոր ահաբեկչական գործողություններ կատարվել

PanARMENIAN.Net - Սիրիայում այժմ քաղաքացիական պատերազմ է գնում, Երևանում լրագրողներին է հայտարարել արաբագետ Սուրեն Մանուկյանը: «Սա ամենաճշգրիտ տերմինն է Սիրիայում վերջին զարգացումները բնութագրելու համար»,-ասել է նա: Ըստ Մանուկյանի, իշխանությունների դիմադրության գլխավոր օջախներն են Համա, Հոմս քաղաքները, Դամասկոսի արվարձանները:

Նա նշել է, որ ինչպես ցանկացած քաղաքացիական պատերազմում, Սիրիայում նույնպես անկանոն գործողություններ են կատարվում, որպես օրինակ բերելով վերջին ահաբեկչական ակտերը Դամասկոսում:

Մանուկյանը վստահեցրել է, որ առաջիկայում կարելի է ակնկալել նման ահաբեկչական գործողությունների կրկնություն: Ըստ փորձագետի, առանց արտաքին աջակցության իշխանությունները կկարողանան ճնշել ներքին խժդժությունները և ահաբեկչական գործողությունները կոչված կլինեն միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Սիրիայում ընթացող իրադարձություններին: Նա հիշեցրել է, որ այժմ ՄԱԿ-ում քննարկվում է Սիրիայի հարցը:

 Ուշագրավ
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ
Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար
«Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը
Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ