Տարոն Մարգարյան. Երևանն ու Թբիլիսին գործընկերային հարաբերությունները զարգացնելու լայն հնարավորություն ունեն

Տարոն Մարգարյան. Երևանն ու Թբիլիսին գործընկերային հարաբերությունները  զարգացնելու լայն հնարավորություն ունեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետն ընդգծել է՝ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությունն ու այդ համատեքստում ձևավորված ավանդույթները վստահաբար հիմք են հանդիսանում բարեկամ երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի զարգացման և ընդլայնման համար։

Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մշակութային, կրթակական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում։ Քաղաքապետը կարևորել է նաև փորձի փոխանակումը տեղական ինքնակառավարման բնագավառում։ Դեսպան Շարմանաշվիլին քաղաքապետին վստահեցրել է, որ իր կողմից կանի հնարավորը՝ օժանդակելու Երևանի և վրացական քաղաքների համատեղ ծրագրերին, ինչպես նաև գործարար հետաքրքրություն ներկայացնող նախագծերին աջակցելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում
Ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից
Քոչարյանն ասում է, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր
Եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլինի մեր խանութներում այն պետք է արժենար 384 դրամ