Թուրքիան մերժել է Ֆրանսիային իր օդային և ծովային տարածքից օգտվելու հարցում![]() 3 փետրվարի 2012 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի պետական ինքնաթիռներն ու ռազմանավերն այլևս չեն օգտվում Թուրքիայի օդային և ծովային տարածքից այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը մերժել է երեք տարբեր դեպքերում: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլին հայտնել է այն մասին, որ օդային և ծովային տարածքից օգտվելու թույլտվության հարցումները մերժվել են, ուստի Ֆրանսիայի իշխանություններն այլևս չեն դիմում թույլտվություն ստանալու համար և օգտվում են այլընտրանքային ճանապարհներից: Այդ մասին Բիլին հայտնել է CNN Turk հեռուստաալիքին: Դեսպանը նշել է, որ առաջինը մերժվել է ֆրանսիական ռազմական ինքնաթիռի հարցումը, որը Թուրքիայի օդային տարածքից օգտվելու թույլտվություն է խնդրել Ֆրանսիայից Աֆղանստան ճանապարհին: Վերջերս երկու ֆրանսիական ռազմանավերի նույն կերպ չի թույլատրվել մուտք գործել Թուրքիայի տարածքային ջրերը: Ֆրանսիական բանակի դեմ թուրքական կողմի ձեռնարկած միջոցները մաս են կազմում այն պատժամիջոցների, որոնք Թուրքիան ներմուծել է Ֆրանսիայի դեմ վերջինիս Սենատի կողմից «Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Չնայած, որ այդ օրինագծի ընդունման դեմ Սահմանադրական դատարան դիմելու համար հավաքվել էր ֆրանսիական սենատորների և խորհրդարանականների ստորագրությունների անհրաժեշտ քանակը, Բիլին հայտնել է, որ այդ գործընթացը հեշտ չէ: «Անկարայում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ իմ` Ֆրանսիա վերադառնալու անհրաժեշտություն է առաջացել»,- նշել է դեսպանը: Նա նշել է նաև, որ Թուրքիայի արձագանքը օրինագծի ընդունմանը «առաջ է բերել բազմաթիվ ֆրանսիացիների զարմանքը, բայց չի ազդել երկրում Թուրքիայի իմիջի վրա»: Նրա խոսքով` Ֆրանսիան մեծապես կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները: Ֆրանսիան պետք է հանգիստ լինի: Օրենքը Թուրքիայի դեմ չէ ուղղված: Նրա խոսքով` Ֆրանսիայում բնակվող հայերի թիվը տասնապատիկ գերազանցում է հայերի թիվը Թուրքիայում. «Նրանք ֆրանսիական պատմության մի մասն են»: Դեսպանն ընդգծել է, որ հասկանում է պատմության հարցերի բարդությունն ու զգայունությունը, սակայն բոլոր կապերի խզումը, նրա կարծիքով, լավագույն գաղափարը չէ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին |