Վերլուծաբանները գնահատել են 2011թ. ղարաբաղյան գործընթացում ԵՄ մասնակցության աստիճանը

Վերլուծաբանները գնահատել են 2011թ. ղարաբաղյան գործընթացում ԵՄ մասնակցության աստիճանը

PanARMENIAN.Net - «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշները» զեկույցը, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Վերլուծաբանները կարծում են, որ ԵՄ արտաքին քաղաքականությունը 2011-ին ձախողվել է միանգանից մի քանի ուղղություններում:

Մասնավորապես, հիշատակվում են Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպես նաև Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Վերլուծաբաններն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնահարցին, նշելով, որ անցած տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է, որի արդյունքում կարող է առաջանալ հակամարտության անսպասելի թեժացում: Նրանք նշում են, որ այս հակամարտության մեջ ԵՄ-ն ունի ազդեցության շուրջ լծակներ: ԵՄ-ն որպես կառույց ընդգրկված չէ գործընթացում, սակայն այնտեղ գտնվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ հանդես գալով որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ:

Զեկույցում նշվում է, որ անցած տարի ԵԱՀԿ ՄԽ-ն անցկացրել է մի քանի հանդիպումներ, բայց առանցքային դերը պատկանել է Ռուսաստանին: Սակայն ՌԴ նախագահի կողմից նախաձեռնված եռակողմ հանդիպումներն արդյունք չեն տվել: ԵՄ-ին չի հաջողվել անհրաժեշտ քննարկումներ կազմակերպել այս հարցի շուրջ առանցքային խաղացողների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ:

Այսպիսով, «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը ղարաբաղյան հակամարտության գործընթացում ԵՄ ներգրավվածությունը գնահատել է «C» մակարդակում:

 Ուշագրավ
Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը
Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին
Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին