Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը Հայաստանի բասկետբոլի հավաքականը պատրասստվելու է ԱՄՆ-ում![]() 3 փետրվարի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի բասկետբոլի հավաքականը մարզվելու է ԱՄՆ-ում, քանի որ թիմի մեծ մասը համալրելու են ամերիկահայ խաղացողները: Նրանց կմիանան նաև բասկետբոլիստներ Ռուսաստանից և Իրանից: Հավաքականը կհամալրեն 16 խաղացողներ: Ուսումնամարզական հավաքներից հետո էլ կիմանանք այն 4 հոգու անունները, որոնք կլքեն թիմը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բասկետբոլի Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Հավաքականը, Կարլ Բարդակյանի գլխավորությամբ, պատրաստվելու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խաղերին, որոնք կայանալու են հուլիսին Սան-Մարինոյում: Ռոստոմյանի խոսքով, Եվրոպայի առաջնությունից մեկ ամիս առաջ հավաքականը մարզումները կշարունակի Հայաստանում և եվրոպական այն երկրներում, որտեղ կորոշի հավաքականի մարզիչը: Հայաստանի հավաքականը նաև կանցկացնի ստուգողական հանդիպումներ: «Մեր նպատակն է, որ մարտունակ թիմ ունենանք և լավ մասնակցենք առաջնությանը: Հավաքականում լեգեոներներ չեն լինելու, դրա անհրաժեշտությունն այս փուլում դեռ չկա: Հետագայում չի բացառվում, որ լեգեոներներ հրավիրվեն»,- նշել է Ռոստոմյանը: Հավաքականում հիմնականում խաղալու են 5-րդ Համահայկական խաղերում իրենց լավագույնս դրսևորած բասկետբոլիստները, ինչպես նաև 2007 թվականից ԱՄՆ-ում մարզվող երեք հայ բասկետբոլիստներ: Այդ խաղացողներեն են Գոռ Փլավչյանը, Գրիգոր Խաչատրյանը և Սերգեյ Խաչատրյանը: Նրանք ևս մարզվում են Կարլ Բարդակյանի գլխավորությամբ. «Մեր նպատակն է եղել, որ հավաքականում խաղան մեր տղաները: Նրանք առաջիններն էին, որ մեկնեցին արտերկրում մարզվելու»,- ընդգծել է Ռոստոմյանը: Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում |