Իշխանափոխությունն Իրանում ու Սիրիայում կարող է հանգեցնել հայ համայնքների կործանմանը![]() 3 փետրվարի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակի սրումը Սիրիայում ու Իրանում, հնարավոր իշխանափոխությունն այդ երկրներում, կարող է հանգեցնել այդ երկրներում հայ համայնքների վերացմանը, Երևանում լրագրողներն է ասել է արաբագետ Սուրեն Մանուկյանը: «Դրանք ժամանակին մեծ ու հզոր հայ համայնքի բեկորներն են, որ դեռ մնացել են Մերձավոր Արևելքում»,-ասել է նա: Ըստ Մանուկյանի, խոսելոով այս երկու ճգնաժամերի մասին, պետք է հիշել, որ «այս երկու համայնքները հավանաբար մեր ամենաբարեկեցիկ համայնքներն են՝ հաշվի առնելով նրանց քաղաքական կշիռը, ազդեցությունը, բարեկեցությունը և անվտանգության մակարդակը»: «Ինչպես էլ մենք այսօր վերաբերվենք Իրանի կամ Սիրիայի իշխող ռեժիմներին, պետք է խոստովանենք, որ նրանք շատ բարյացակամ են եղել հայ համայնքների հանդեպ»,-ասել է Մանուկյանը: Նա նշել է, որ այդ պատճառով էլ այդ երկրների հայությունը վախենում է իշխանափոխությունից: Փորձագետը հավելել է, որ իշխանափոխությունը կհանգեցնի անկայունության, թեև չի բացառվում, որ նոր իշխանությունները ևս կարող են բարյացակամ վերաբերմունք ունենալ հայ համայնքի հանդեպ: Ինչ վերաբերում է կոնկրետ սիրիահայ համայնքին, ապա թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասել է, որ հայ համայնքի համար, որը առաջացել է Ցեղասպանության հետևանքով, հոգեբանորեն շատ ծանր կլինի ընկալել Թուրքիայի ներթափանցումը Սիրիա, Ասադի ռեժիմի տապալումից հետո: Իր հերթին Մանուկյանը հիշեցրել է, որ սիրիական ընդդիմությունը ձևավորվել է Թուրքիայում, այնտեղ է ստացել աջակցություն և նշել է, որ «ցանկացած նոր իշխանություն Սիրիայում, որը կգա Ասադի փոխարեն, առավել բարեհաճ կլինի Թուրքիայի հանդեպ»: Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար «Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ |