Ավստրալիայի արևելյան հատվածը ջրհեղեղների պատճառով աղետի գոտի է հայտարարվել

Ավստրալիայի արևելյան հատվածը ջրհեղեղների պատճառով աղետի գոտի է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ավստրալիայի արևելյան հատվածը ջրհեղեղների պատճառով տարերային աղետի գոտի է հայտարարվել: Ավելի քան 11 հազար մարդ Քվինսլենդում և 7 հազարը Նոր Հարավային Ուելսում մեկուսացման մեջ են հայտնվել ջրհեղեղի պատճառով: Հազարավոր մարդիկ տարհանվել են, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով փրկարարական ծառայությունների աշխատակիցներին:

Քվինսլենդի իշխանությունները զինվորականներին են դիմել օդից օգնության ապահովման համար: Տուժած տարածքների բնակիչներին տարհանում են ռազմական ուղղաթիռներով: Տեղական իշխանությունները նախազգուշացնում են ջրհեղեղների հետագա տարածման մասին, հաղորդում է Lenta.ru-ն:

Ռոմա քաղաքում ջուրը սկսել է լցվել տարհանման կենտրոն, որտեղ 300 մարդ է հավաքված: Նրանց փրկության համար ուղղաթիռ է ուղարկվել, որը նրանց այլ կենտրոն է տեղափոխում: Գետի ջրի մակարդակը ռեկորդային է` 8,5 մետր, ինչը 40 սանտիմետրով ավելի է 2010թ. մարտի մակարդակից: Բացի այդ, ոստիկանությունը շարունակում է կնոջ որոնումները, որին հոսանքը տարել է մեքենայի հետ միասին, որում նա գտնվում էր:

 Ուշագրավ
Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում
Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա
Այսօր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի հարցում պետք է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով