Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» հետ հավաքի է մեկնել իսպանական Կադիս

Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» հետ հավաքի է մեկնել իսպանական Կադիս

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին մոսկովյան «Դինամոյի» մարզիկներն Իսպանիա են մեկնել, որտեղ Կադիսի մոտակայքում կանցկացնեն իրենց երկրորդ հավաքը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Թիմի կազմում մեկնել են 26 ֆուտբոլիստներ, այդ թվում և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը երեկ պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ:

Կապտասպիտակների իսպանական հավաքը կտևի մինչև փետրվարի 15-ը, իսկ մոտակա ստուգողական հանդիպումը թիմը կանցկացնի փետրվարի 7-ին Չեխիայի առաջնության առաջատարի` Պրահայի «Սպարտայի» հետ: Ռուսաստանի առաջնությունում «Դինամոն» 58 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում:

 Ուշագրավ
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը
Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում