«Համադասարանցիներ»-ը գաղտնիության նոր կարգավորումներ է ներդնում![]() 3 փետրվարի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - «Համադասարանցիներ» (Odnoklassniki) սոցիալական ցանցի ադմինիստրացիան կներդնի գաղտնիության ընդլայնված կարգավորումներ։ Այս մասին հայտնել է սոցցանցի մամլո ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այժմ յուրաքանչյուր օգտագործող կարող է որոշել, թե ում հասանելի կլինի իր էջի բովանդակությունը, օրինակ՝ տարիքը, խաղերի ցանկը կամ խմբերը և այլն։ Բացի դրանից օգտագործողները կարող են սահմանափակել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են հրավիրել իրենց խմբեր կամ թողնել մեկնաբանություններ էջի բովանդակությանը։ «Համադասարանցիներ»-ի փակ էջերով օգտագործողներին նույնպես հասանել կլինեն այս բոլոր այս կարգավորումները։ «Համադասարանցիներ»-ը համարվում է Ռուսաստանում ամենաճանաչված սոցիալական ցանցը։ Ըստ LiveInternet-ի տվյալների, Ռուսաստանում կա 26 միլիոն օգտագործող, իսկ Հայաստանում՝ 640 000։ «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում «Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները |