«Հայկական ժամանակի» խմբագիրը կարող է դատապարտվել 2 տարվա ազատազրկմա՞ն![]() PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր 45-ամյա Հայկ Գևորգյանը ձերբակալվել է այսօր առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Ոստիկանությունից հաստատել են այս տեղեկատվությունը, իսկ որոշ լրատվամիջոցներ տրամադրել են տեղեկատվություն, ըստ որի Գևորգյանին ներկայացվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի առաջին մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, և 244-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը։ Վերոնշյալ հոդվածներով Գևորգյանին սպառնում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով տուգանք, կամ մեկից երեք ամիս ժամկետով կալանք, կամ երկու տարի ժամկետով ազատազրկում կամ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում։ Որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ Գևորգյանը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, իսկ որոշ կայքեր տարածել են տեղեկատվություն, ըստ որի Հայկ Գևորգյանը հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ։ Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում Ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից Քոչարյանն ասում է, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր
Եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլինի մեր խանութներում այն պետք է արժենար 384 դրամ |