Շվարցենեգերը կնկարահանվի՞ հնդկական ֆիլմերում![]() PanARMENIAN.Net - Հնդկաստան այցի ժամանակ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ հետաքրքրված է Բոլիվուդի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ, հայտնում է Associated Press-ը: Նա ասել է, որ պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում, եթե հետաքրքիր սցենար առաջարկվի, իսկ նկարահանումները լավ ռեժիսոր ստանձնի: Կոնկրետ ծրագրերի մասին դերասանը չի խոսել: Այսօրվա դրությամբ Շվարցենեգերի վերջին դերասանական աշխատանքը դերն է «Վերջին մենամարտը» գրոհային ֆիլմում: Ֆիլմի ցուցադրությունը կմեկնարկի 2013թ. հունվարին: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին |