Սուրեն Մանուկյան. Ռուսներն այժմ գրեթե ոչ մի դեր չեն խաղում Մերձավոր Արևելքում

Սուրեն Մանուկյան. Ռուսներն այժմ գրեթե ոչ մի դեր չեն խաղում Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը վաղուց է հեռացել Մերձավոր Արևելքից և այժմ գրեթե դերակատարություն չունի այնտեղ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել արաբագետ Սուրեն Մանուկյանը: «Հաճախ մենք չենք ցանկանում ընդունել այդ իրողությունը, քանի որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ նշել իր ներկայությունը: Սակայն, իրականում Ռուսաստանը հեռացավ Մերձավոր Արևելքից ԽՍՀՄ փլուզման հետ»,-ասել է Մանուկյանը:

Ըստ նրա, Մերձավոր Արևելքն այժմ հետաքրքրում է Ռուսաստանին իր ածխաջրածնային քաղաքականության համատեքստում, որպես նավթագազային ռեսուրսների մրցակից:

Ինչ վերաբերում է աջակցությանը Սիրիային, ապա ըստ Մանուկյանի, «Ռուսաստանը մինչև վերջ կսատարի նրան: Նա հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքերը. «Ամենաշատը ինչ կարող է անել Ռուսաստանը՝ չմասնակցել Սիրիայի հետ հաշվեհարդարին»:

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա ըստ Մանուկյանի, Ասադի հակառակորդները քվեարկության կդնեն ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևը՝ ստիպելով Ռուսաստանին կիրառել վետոյի իրավունքը: Ըստ նրա, դրանից հետո ՄԱԿ-ը ստիպված կլինի ետ կանգնել Սիրիայի հարցի լուծումից, որով կզբաղի Արաբական պետությունների լիգան, որը թշնամաբար է տրամադրված Ասադի դեմ:

Մանուկյանը նշել է, որ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը պատրաստել է Մարոկկոն՝ արաբական ախշարհի ամենաթուրքամետ երկիրը և այդ բանաձևը Սիրիայի հարցում Թուրքիայի քաղաքականության արտացոլումն է:

 Ուշագրավ
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ
Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն քայլեր չի ձեռնարկում Եվրոպայում այդ հարցն առաջ տանելու համար
«Բոլոր մեր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից»,-ասել է Ադիբեկյանը
Ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ