Լիբիայում խոշտանգումներից մահացել է այդ երկրի նախկին դեսպանը Ֆրանսիայում

Լիբիայում խոշտանգումներից մահացել է այդ երկրի նախկին դեսպանը Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Լիբիայում խոշտանգումներից մահացել է Ֆրանսիայում այդ երկրի նախկին դեսպան Օմար Բերբեշը , հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ նախնական տվյալների, դիվանագետի մարմինը պատված է բազմաթիվ վերքերով, ողերը կոտրված են:

Օմար Բերբեշը ձերբակալվեց Տրիպոլիում Զինտանի աշխարհազորայինների կողմից հունվարի 19-ին, իսկ արդեն հաջորդ օրը նրա մարմինը տեղափոխվեց հիվանդանոց:

Հենց Զինտանում քաղաքացիական պատերազմի ավարտին Լիբիայում ձերբակալվեց Մուամար Քադդաֆիի ամենաազդեցիկ որդին՝ Սեյֆ ալ Իսլամը: Լիբիայի իշխանությունները հրաժարվեցին նրան հանձնել Հաագայի դատարանին:

 Ուշագրավ
Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում
Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա
Այսօր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի հարցում պետք է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով