Միշել Պլատինի. Եվրոպական խորհրդարանը հասկանում է այն խնդիրները, որոնց բախվում է եվրոպական ֆուտբոլը

Միշել Պլատինի. Եվրոպական խորհրդարանը հասկանում է այն խնդիրները, որոնց բախվում է եվրոպական ֆուտբոլը

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է սպորտի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցի հրապարակումը, ինչպես նաև նշել, որ ՈՒԵՖԱ-ն այդ իրադարձությունը շատ կարևոր է համարում եվրոպական ֆուտբոլի ապագայի համար:

«Այդ զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդարանը հասկանում է այն խնդիրները, որոնց բախվում է եվրոպական ֆուտբոլը: Ես տպավորված եմ փասատթղթի բովանդակությամբ և դրա մեջ ներդրված ջանքերով: ՈՒԵՖԱ-ն հերթական անգամ հաստատում է այդ հարցի վերաբերյալ լուծումների որոնման համար ԵՄ խորհրդարանի և այլ մարմինների հետ համագործակցությունը շարունակելու` իր ցանկությունը»,- ասել է Պլատինին, հաղորդում է championat.com-ը:

Զեկույցում ընդգծվում է, որ Եվրոպական Միության անդամների համապատասխան նախարարությունների սերտ համագործակցությունը սպորտային ֆեդերացիաների հետ շատ կարևոր է տրիբունաներում բռնության դեմ պայքարի համար:

 Ուշագրավ
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը
Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում