Փորձագետներն առաջարկել են փոխզիջումային տարբերակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն հաստատելու համար![]() 3 փետրվարի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Միջազգային փորձագետների խումբն առաջարկել է փոխզիջումային տարբերակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն հաստատելու համար Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ստեղծելու նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Փորձագետների առաջարկի համաձայն, ՆԱՏՕ-ի և ռուսական արբանյակների կողմից ստացված տվյալները հավաքվելու են Մոսկվայում և Վարշավայում գտնվող երկու ընդհանուր օպերացիոն կենտրոններում: Կենտրոններում աշխատելու են զինվորականներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ՆԱՏՕ-ից: Հակահրթիռները գործարկելու մասին որոշումը նույնպես ընդունվելու է համատեղ: Միաժամանակ օգտագործվելու են այն կողմի հակահրթիռները, որոնք այս կամ այն իրավիճակում առավել նպատակահարմար են: Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա Այսօր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ, Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի հարցում պետք է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով |