«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» ֆիլմի պրեմիերան![]() 3 փետրվարի 2012 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Հանդիպում կինոմատոգրաֆիստների հետ» շարքի շրջանակում տեղի է ունենալու ռեժիսոր, օպերատոր, կինոգետ Էդուարդ Համբարձումյանի «Չորս Օր Ջիգարխանյանի հետ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ցուցադրությունից հետո կայանալու է հանդիպում ֆիլմի հեղինակի հետ: Վերջին տարիներին Էդուարդ Համբարձումյանը բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում: Ծանոթ է հայ և ռուս հանդիսատեսին իր «Առնո», «Վերջին հանդիպումը Յավուրյանի հետ», «Ներսես Հովհաննիսյան - խճանկարային դիմանկար», «Сергей Герасимов: жизнь в кино», «Սերիկ« փաստագրական-դիմանկարային ֆիլմերով, ինչպես նաև «Երգին ապավինած», «Քսան տարի անց», «Անավարտ մենախոսություն», «Սուբյեկտիվ տեսախցիկ», «Շարունակությունը հետեւում է», «Դու այն ես, ինչ որ անում ես» և այլ աշխատանքներով: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով Համաձայն Le Film francais ամսագրի նոր վարկանիշի, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմը առաջին հորիզոնականը զիջել է ավստրիացի Միյխաել Հաննեքի «Սեր» ֆիլմին Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ Տպագորւթյունն արված է Fine arts print տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս առավելագույնս մոտենալ ջրաներկով արված բնօրինակին |