Գերմանիայի արդարադատության նախարարն առաջարկել է թույլատրել շարիաթի դատարանները![]() 3 փետրվարի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային հողի արդարադատության նախարար Յոհեն Հարտլոֆն առաջարկել է Գերմանիայում թույլատրել շարիաթի դատարանները: Այդ մասին նա հայտարարել է Berliner Zeitung-իին տված հարցազրույցում: Քաղաքական գործչի խոսքով, եթե շարիաթի գերմանական դատարանները գործեն առևտրային իրավարար դատարանների օրինակով, ապա դրանց հայտնվելը թույլատրելի է: Նման հայտարարությունն արժանացել է Հարտլոֆի գործընկերների մեծամասնության սուր քննադատությանը: Այսպես, Հեսենի արդարադատության նախարար Յորգ-Ուվե Հանը նշել է, որ Գերմանիայում արդարադատությամբ զբաղվում են գերմանական դատարանները և դրանց գործառույթները իսլամական դատարաններով կրկնօրինակելն իմաստ չունի: Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ, մասնավորապես, 2014-ին համապատասխան գլոբալ համաձայնագիր կստորագրվի Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա |