Իր երկրին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք իրավապաշտպանը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ![]() 3 փետրվարի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների խումբը Նոբելյան խաղաղության կոմիտե է դիմել հայտնի թուրք իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչության սեփականատեր Ռագըփ Զարաքօղլուին Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկով: Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, շվեդական պատգամավորների դիմումում ասվում է, որ Ռագըփ Զարաքօղլուն Հայոց ցեղասպանության և քրդական հիմնահարցի վերաբերյալ նյութեր է հրապարակել: «Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Զարաքօղլուն մտավ Մարդու իրավունքների միություն և շարունակեց պայքարել հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների, ինչի համար էլ պետության թիրախը դարձավ և 2011թ. նոյեմբերի 1-ին ձերբակալվեց ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեղադրանքով»,- նշվում է դիմումում: Զարաքօղլուն, որը Քուրդիստանի ընկերությունների միության գործի շրջանակում հսկողության տակ է գտնվում, իր փաստաբանի միջոցով Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը նամակ է հղել` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին |