ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հեռանալ Կոսովոյից![]() 3 փետրվարի 2012 - 20:20 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մոտ ապագայում չի ծրագրում նվազեցնել իր ուժերի թիվը Կոսովոյում, ուրբաթ օրը հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Նման որոշում է ընդունվել ուրբաթ օրը Բրյուսելում ավարտված` Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերին մասնակցող պետությունների և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ: «Մենք կկրճատենք մեր զինված ուժերը Կոսովոյում միայն այն ժամանակ, երբ դա թույլ տան հանգամանքները»,- խորհրդակցության արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: ՆԱՏՕ-ի գնահատմամբ` իրադրությունը Կոսովոյում «ընդհանուր առմամբ կայուն է, սակայն շրջանի բնակիչների ազատ տեղաշարժման խնդիր կա»: Իրադրությունը Կոսովոյի հյուսիսում, նշել է Ֆոգ Ռասմուսսենը, չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով: Նա Բելգրադին ու Պրիշտինային կոչ է արել ավելի ակտիվ կերպով լուծել այն բանակցությունների սեղանի շուրջ: «Մեր զորքերը կատարել են իրենց աշխատանքը և գործել են լիովին ՄԱԿ-ի մանդատին համապատասխան»,- հայտնել է նա` նշելով Կոսովոյում նատովյան զինվորականների և ԵՄ ոստիկանական առաքելության միջև սերտ փոխգործակցությունը: Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ, մասնավորապես, 2014-ին համապատասխան գլոբալ համաձայնագիր կստորագրվի Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա |