Վրացական լեյբորիստները պնդում են, որ Թուրքիան Աջարիայի սողացող զավթում է իրականացնում![]() 3 փետրվարի 2012 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ Թուրքիան Աջարիայի մշակութային, տնտեսական և կրոնական զավթում է իրականացնում, հաղորդում է Գրուզիա Օնլայնը: Ինչպես մամլո ասուլիսում հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին, «Միխայիլ Սահակաշվիլիի դավաճանական աջակցությամբ Թուրքիան Աջարիայի սողացող զավթում է իրականացնում»: Նրա խոսքով` դրա ապացույցը հողերի, բիզնեսի և սեփականության զանգվածային գնումն է, թուրքական ուսումնարանների բացումն ու Բաթումիում թուրքական սուլթան Աբդուլ Ազիզիեի մզկիթի շինարարությունը: «Այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վրացական հուշարձանները Թուրքիայում նրանց իսկ կողմից հայտարարվել են բյուզանդական և գիտակցաբար ոչնչացման հասցվել: Թուրքիայի իշխանությունները գիտակցաբար թույլ չեն տալիս մեզ վերականգնել դրանք և այնտեղ պատարագ մատուցել: Դա ոչ բարիդրացիական հարաբերություններ են, անհարգալից վերաբերմունք վրացական պետության, Վրաստանի մշակութային ժառանգության հանդեպ և, որ ամենակարևորն է, մեր տարածքի տնտեսական և կրոնական զավթման կոպիտ փորձ»,- հայտնել է Շատբերաշվիլին: Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ, մասնավորապես, 2014-ին համապատասխան գլոբալ համաձայնագիր կստորագրվի Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա |