
Փետրվարի 3-ին Նալչիկի «Սպարտակը» Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել «Կարպատների» հետ:
«Սպարտակի» կազմում առաջին խաղակեսում խաղացել է Հրայր Մկոյանը, իսկ երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկավ Էդգար Մալաքյանը, որը փորձաշրջան է անցնում ակումբում:
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով ի օգուտ «Կարպատների», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մինչ հավաքի ավարտը «Սպարտակը» ևս չորս հանդիպում կանցկացնի: