
«Հրապարակ»-ի տեղեկություններով, առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափխովել զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Ըստ որոշ լուրերի, նա ինսուլտ է ստացել: Երեկոյան նա դեռ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Թերթի տեղեկություններով, Կոստանյանի վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում: