Հայկական կոնյակը կարող է մոլորության մեջ գցել եվրոպացի սպառողի՞ն![]() 4 փետրվարի 2012 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ԵՄ օրենսդրությամբ խստորեն պահպանում են ապրանքի անվանումը, աշխարհագրական ծագումը: Բացի այդ, ինչպես պարզաբանել է գերմանացի փորձագետ, դատավոր Մարկուս Շնայդերը, օրենքով նախատեսված են դրույթներ, որոնց միջոցով կարելի է խուսափել մի իրավիճակից, երբ արտադրողը կարող է մոլորության մեջ գցել սպառողին: Փետրվարի 3-4 Աղվերանում անցնում է ԶԼՄ-ի հետ սեմինար-քննարկում «Անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները, դրանց բացահայտումը, դադարեցումը և կանխարգելող միջոցառումները» թեմայով, որն ընթանում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ փոխհամագործակցությամբ: Փորձագետը որպես օրինակ է բերել հայտնի Warsteiner գարեջրի արտադրությունը Պադերբորնի գործարանում: Ըստ նրա, սպառողին մոլորության մեջ է գցում այն փաստը, որ այդ գարեջուրն, իրականում, չի արտադրվում բուն Վարշտայնում: Նա հավելել է, որ եթե գարեջրի շշի ավերսի վրայի դրոշմը առավել տեսանելի լիներ, ապա, բնականաբար, դա չէր մոլորեցնի սպառողին, որը ցանկանում է օգտագորՙել հենց Վարշտայնում արտադրված գարեջուրը; Շնայդերը նշեց նաև, որ եթե ԵՄ երկրներ արտահանվի «Հայկական կոնյակ» անվանումով ապրանքը, ապա լուրջ խնդիրներ կառաջանան, քանի որ ըստ եվրոպական օրենսդրության, այդ աշխարհագրական անվանումը պատենտավորված է ֆրանսիական Կոնյակ քաղաքի կողմից: Ուստի Pernod Ricard-ը ԵՄ շուկա է արտահանում ալկոհոլային խմիչք, որի վրա նշված է, որ դա հայկական բրենդի է: Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 133,3 հազար տոննա է, ինչը 21,6% գերազանցում է 2011թ. հունվար-ապրիլի ցուցանիշը Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է Շուրջ 50 մլն դոլարն ուղղված է «ՀայՌուսգազարդի» ֆինանսավորմանը 2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի |