Երևանի քաղաքապետարանը սառցե սիրտ ու 1000 վարդ է նվիրել սիրահար զույգերին

Երևանի քաղաքապետարանը սառցե սիրտ ու 1000 վարդ է նվիրել սիրահար զույգերին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, քաղաքապետարանը Ս.Սարգիս Զորավարի տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարևանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր կան: Քաղաքապետարանի անունից, առանց տարիքային սահմանափակման, վարդեր են նվիրվել սահադաշտի մոտ զբոսնեղ սիրահար բոլոր զույգերին, այդ թվում նաև մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերին:

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը այս տարի նշվում է փոտրվարի 4-ին՝ սուրբ Հարության կամ Զատկի տոնից 63 օր առաջ, շաբաթ օրը: Երիտասարդների արագահաս բարեխոս Ս.Սարգիս Զորավարի տոնը Հայոց Առաքելական եկեղեցին հռչակել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

 Ուշագրավ
Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում
Ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից
Քոչարյանն ասում է, որ Մարինե Պետրոսյանը երևի հակաշքերթի մասնակիցներից միայն իրեն գիտեր
Եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլինի մեր խանութներում այն պետք է արժենար 384 դրամ