Լիոնել Մեսսին մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստն է

Լիոնել Մեսսին մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստն է

PanARMENIAN.Net - Գերմանական Bild հրատարակությունը transfermarkt.de կայքի օգնությամբ հրապարակել է մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստների նոր ցուցակը: Առաջին տասնյակում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, սակայն դրանք չեն վերաբերվել վարկանիշի գագաթին: Նախկինի նման այն գլխավորում է Լիոնել Մեսսին, նրա արժեքը կազմում է 100 մլն եվրո: 2-րդ տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն, որն էժան է արգենտինացուց 10 մլն դոլարով:

Եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան՝ 65 մլն եվրո, 4-րդ տեղում է Սեսք Ֆաբրեգասը՝ 54 մլն եվրո, նույնքան է գնահատվում նաև Ուեյն Ռունին, Դավիդ Վիլյան և Խավին զբաղեցնում են 6-րդ և 7-րդ տեղերը (մոտավորապես 45 մլն եվրո):

8-10-րդ տեղերը զբաղեցնում են Ֆրանք Ռիբերին, Ֆերնանդո Տորեսը և Մարիո Գոմեսը 42 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---