Փետրվարի 7-ն ինտերնետում հայատառ գրելու օր է հայտարարվել

Փետրվարի 7-ն ինտերնետում հայատառ գրելու օր է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ինտերնետի ակտիվիստ հայ օգտագործողները կոչ են անում գրել միայն հայատառ՝ հայտարարելով փետրվարի 7-ը՝ ինտերնետում հայատառ գրելու օր։

Այս կոչի նախաձեռնողը ինտերնետի ակտիվ օգտագործող Զոհրաբ Եգանյանն է։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ օրն ընտրել է պատահականության սկզբունքով. «Կարող էր և այլ օր լինել, պարզապես մտահղացումը երկու-երեք օր առաջ ծագեց»։

Ինտերնետում հայատառ գրելու կոչը Զոհրաբ Եգանյանն այլ օգտագործողների աջակցությամբ՝ փորձում է տարածել տարբեր սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, «Համադասարանցիներ»-ում (Odnoklassniki), Vkontakte-ում և ԶԼՄ-ներում։

Ակտիվիստի խոսքով, լատինատառ հայերեն գրողները գերակշռում են հատկապես ռուսական սոցիալական ցանցերում։ Ըստ նրա լատինատառ հայերենը լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։

«Մարդիկ սկսել են լատինատառ գրելով մտածել, ես մի անգամ տեսա թե ինչպես է մեկը գրել «ձեզ» բառը լատինատառ մտածողությամբ՝ «Դզեզ»։ Սա բերում է անգրագիտության։ Մշակույթը պահում են փոքր քայլերով և կորցնում կրկին փոքր քայլերով»,-հավելեց Զոհրաբ Եգանյանը։

 Ուշագրավ
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում
«Ելքը» նպատակ ունի Ֆեյսբուքի միջոցով Սփյուռքի, Ջավախքի, Արցախի մասնագիտական ընտրախավերին ևս ներառել շարժման մեջ
Քննարկմանը ներկա էին ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները