Ս.Լավրով. ՆԱՏՕ-ն հրաժարվում է քննարկել Ռուսաստանի հետ ՀՀՊ տեղակայման հետևանքները

Ս.Լավրով. ՆԱՏՕ-ն հրաժարվում է քննարկել Ռուսաստանի հետ ՀՀՊ տեղակայման հետևանքները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը նախկինի պես չի կարողանում ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցնել «զգալի մարտական ուժեր» հասկացությունը, որոնք դաշինքը խոստացել է չտեղակայել նոր անդամների տարածքում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն բավականին արագ է մոտենում Ռուսաստանին, չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո տված պարտավորությանը՝ չտեղակայել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները ՆԱՏՕ-ի նոր անդամների տարածքում: ՆԱՏՕ-ն հրաժարվում է քննարկել Ռուսաստանի հետ ՀՀՊ տեղակայման հետևանքներն ու պարզաբանումներ չի տալիս «զգալի մարտական ուժերի» քանակի վերաբերյալ:

Լավրովը հավելել է նաև, որ Մոսկվան նախկինի պես չի դիտարկում ՆՏԱՕ-ն որպես սպառնալիք:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---