
ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը չի օժանդակում ՆԱՏՕ-ն լուծարելու դիմաց Եվրամիությանն աջակցություն ցուցաբերելու` ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկին, թեև համաձայն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք չէ, քանի որ այսօր «սառը պատերազմի մնացուկ է»: «Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է համակողմանի աջակցություն ցուցաբերել Եվրամիությանը: Բայց ինչո՞ւ: Հարուստ երկրները մեզանից հարուստ են»,- ասել է Պուտինը երկուշաբթի օրը քաղաքագետների հետ հանդիպմանը, հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով ՌԻԱ Նովոստիին: Միևնույն ժամանակ նա համաձայնել է Ժիրինովսկու այն մտքի հետ, որ ՆԱՏՕ-ն պետք է լուծարել: «Ես կարծում եմ, որ այդ պահանջն այսօր իրատեսական չէ, թեև ճիշտ է: Որովհետև ՆԱՏՕ-ի բլոկը ոչ մեկին պետք չէ, դա սառը պատերազմի մնացուկ է: Կեցցե Վլադիմիր Վոլֆովիչը»,- հավելել է Պուտինը: