7 փետրվարի 2012 - 10:53 AMT
Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարը տեղի կունենա հունիսի 7-19-ը

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան վարչության նիստում որոշում է կայացրել այն մասին, որ Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարը 2012թ. տեղի կունենա հունիսի 7-19-ը, հայտնում է chess-news.ru-ն:

Հուշամրցաշարը ուժեղագույն մրցաշարերից է, որտեղ հանդես են գալիս գերգրոսմայստերներ: 2011թ. Լևոն Արոնյանը մրցաշարում վաստակեց 5,5 միավոր ու գրավեց երկրորդ տեղը: Նա միայն լրացուցիչ արդյունքներով զիջեղ հաղթող Մագնուս Կարլսենին: