Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը միջուկային ոլորտում բարեկամների հետ

Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը միջուկային ոլորտում բարեկամների հետ

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը միջուկային ոլորտում բարեկամ երկրների հետ, Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է IRINN-ը: «Միջուկային զենք ունենալու մեր իրավունքը համապատասխանում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին»,-ասել է Իրանի ներկայացուցիչը:

Անդրադառնալով Իրանի դեմ պատժամիջոցներին՝ Մեհմանփարաստը կրկնել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Համենեի խոսքերն այն մասին, որ Արևմուտքի պատժամիջոցները միայն օգնում են երկրին բացահայտել ներքին ներուժը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---