Արթուր Բաղդասարյան. Տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է

Արթուր Բաղդասարյան. Տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է

PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների հայկական ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս` նոր մարտահրավերներ»

թեմայով սեմինարին, տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունից։ Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին և նշել, որ առկա չլուծված հակամարտությունների պարագայում տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է:

Ըստ ԱԱԽ քարտուղարի, Հայաստանը կարողանում է հաղթահարել ազգային անվտանգության սպառնալիքները և ներկայիս մարտահրավերները՝ սթափ գնահատելով իրավիճակը: Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումն է, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը, կարծում է Արթուր Բաղդասարյանը։

Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում նա կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այդ թվում Եվրամիության՝ հարավկովկասյան երկրների հետ հարևանության քաղաքականության Արևելյան գործընկերությունը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Եվրամիության հովանու ներքո իրականացվող հայ-վրացական սահմանների ինտեգրված կառավարման ծրագիրը:

ԱԱԽ քարտուղարը կարևորել է տարածաշրջանի երեք երկրների` Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար տնտեսական զարգացման հավասար միջազգային հնարավորությունների ապահովումը։ Ըստ նրա, սեմինարն իր գաղափարներով ներդրում կունենա Հարավային Կովկասում համագործակցության մթնոլորտի ձևավորման, կայունության ամրապնդման գործում: Իրենց ելույթներում ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և փոխըմբռնման մթնոլորտի ապահովման կարևորությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---