Գերմանացիները նույնպես ուզում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունենալ![]() PanARMENIAN.Net - Գերմանիան պետք է հետևի Ֆրանսիայի և Շվեյցարիայի օրինակին և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունի: Նման կարծիք են հայտնել մի շարք գերմանացիներ, որոնք նման առաջարկ են տեղադրել մի կայքում, որը կոչված է երկխոսություն ստեղծել Գերմանիայի իշխանությունների և կանցլեր Անգելա Մերկելի հովանու ներքո գտնվող հասարակության միջև: Կայքում տեղակայված ոչ մեծ հոդվածի հեղինակը նկատել է, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավունքի առարկա է, և քանի որ Ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան jus cogens է հանդիսանում, ապա կարող է կիրառվել նախքան դրա ընդունումը կատարված իրադարձությունների հանդեպ»: Քաղաքացիների կարծիքով` Գերմանիան պետք է հաշվի առնի ցեղասպանության հետ կապված իր անցյալը և Թուրքիային կոչ անի արդար պատասխան տալ հայերի և ասորիների ցեղասպանության գոյության վերաբերյալ հարցին: «Ժխտողական քաղաքականությունը հակասում է ազատ և բաց հասարակության գաղափարին»,- գրել են նրանք վերջում: Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին |