Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Aeroflot Open-ում հաղթանակով է մեկնարկել![]() 8 փետրվարի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է Aeroflot Open շախմատի ավանդական փառատոնը, որն անցկացվում է արդեն 11-րդ անգամ: Գլխավոր` A մրցաշարում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաջող է մեկնարկել և արդեն 30-րդ քայլին հաղթանակ է տարել Մարին Բոսինիչի (Խորվաթիա) հանդեպ: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զիջել է Ջորջ Քորիին (Պերու), իսկ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը` Ջիանչաո Ժոուին (Չինաստան): Առաջին տուրից հետո Հակոբյանն ունի մեկ միավոր և 6-րդ տեղում է: Մոտ 10 հայ շախմատիստներ ելույթ են ունենում B և C մրցաշարերում: Փառատոնը կավարտվի փետրվարի 17-ին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կձևավորվեն դրանց մասնակիցների վարկանիշների հիման վրա և կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Ամենամեծ հետաքրքրությունն է ներկայացնում А խումբը, որտեղ պահանջվում է 2550-ից ավել վարկանիշ, և որին մասնակցելու են մի շարք էքստրա դասի շախմատիստներ: Փառատոնի շրջանակում բացի Open մրցաշարերից կանցկացվի նաև բլից-մրցաշար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |