Ռուս ավիաշինարարները մտադիր են մեկ տարում վաճառել 100 Sukhoi Superjet ինքնաթիռ

Ռուս ավիաշինարարները մտադիր են մեկ տարում վաճառել 100 Sukhoi Superjet ինքնաթիռ

PanARMENIAN.Net - 2012-ին «Միավորված ավիաշինարարական կորպորացիան» պլանավորում է պայմանագրեր կնքել Sukhoi Superjet 100 50-100 ինքնաթիռների և մի քանի տասնյակ ԱՆ-148-ի վաճառքի մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանը:

Նա հավելել է, որ 2013-ից կորպորացիան նախատեսում է շուկա հանել Superjet-ի երկու նոր մոդիֆիկացիաներ:

Պողոսյանի խոսքով, 2012-ին կորպորացիան պլանավորում է որոշել, թե արժի արդյոք Superjet ինքնաթիռներն ավելի տարողունակ դարձնել: Մասնավորապես, պաշտոնյաները դիտարկում են 110-115 և 125-130 տեղ ունեցող ինքնաթիռների տարբերակը:

 Ուշագրավ
Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 20 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 401,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով
Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 133,3 հազար տոննա է, ինչը 21,6% գերազանցում է 2011թ. հունվար-ապրիլի ցուցանիշը
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է
Շուրջ 50 մլն դոլարն ուղղված է «ՀայՌուսգազարդի» ֆինանսավորմանը