Կիևի հայկական եկեղեցին կկառուցվի մինչ 2015 թվականը![]() 8 փետրվարի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 40 մետրանոց Հայ առաքելական եկեղեցին կկառուցվի Կիևի մուտքի մոտ` Բորիսպոլի կողմից: Ինչպես հայտնել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Մարատ Հակոբյանը, ի սկզբանե եկեղեցին ցանկանում էին կառուցել Պոդոլում, սակայն հետո խնդիրներ ծագեցին` կապված հողի ձեռքբերման հետ, ուստի եկեղեցու կառուցումը տեղաթոխվեց քաղաքի ծայրամաս, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում»: Եկեղեցու նախագիծն արդեն պատրաստ է: Եկեղեցու բարձրությունը կլինի 40 մ, իսկ մակերեսը մոտ 1 հա: Եկեղեցուց բացի այնտեղ կկառուցվի նաև դպրոց և մշակութային կենտրոն: Շինարարության գումարը հավաքել է հայկական համայնքը: «Մենք ըմբռնումով ենք մոտենում հայերի` եկեղեցի կառուցելու ցանկությանը և ուրախ կլինենք, եթե նրանք դա անեն,-ասել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կիևյան պատրիարքարանի ներկայացուցիչ Եվստրատի Զորյան:- Ուղղափառ և առաքելական եկեղեցիները լավ հարաբերությունների մեջ են: Հաշվի առնելով, որ հայերը հարյուրամյակներով ապրում են Ուկրաինայում, բնական է եկեղեցի կառուցելու նրանց ցանկությունը»: Շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի և կավարտվեն 2015թ-ին, հայտնում է Analitika.at.ua-ն: Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք ու լիիրավ անդամ է և եթե նրա դեմ ձեռնարկվեն անբարյացակամ քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամները օգնություն կցուցաբերեն
Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը Չիկագոյի համաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին |