8 փետրվարի 2012 - 16:12 AMT
Մարկուս Մերկը ճանաչվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլային մրցավար

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի լավագույն մրցավարների ցուցակը: Այն գլխավորում է գերմանացի մրցավար Մարկուս Մերկը` 135 միավորով: Նա իր կարիերան ավարտել է 2008թ-ին: Երկրորդ հորիզոնականում է Խորխե Լուիս Լարիոնդան` Ուրուգվայ, երրորդում` Օսկար Խուլիան Ռուիսը` Կոլումբիա:

Լավագույն տասնյակում ներառված են Ֆրանկ դը Բլեքերը, Մասսիմո Բուսսական, Լուբոս Միշելը, Պյեռլուիջի Կոլլինան, Ռոբերտո Ռոսետտին, Քիմ Նիելսենը և Խովար Ուեբբը: