Կայացավ Լիլիթ Եփրեմյանի` Էդուարդ Միրզոյանի մասին գրքի շնորհանդեսը

Կայացավ Լիլիթ Եփրեմյանի` Էդուարդ Միրզոյանի մասին գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր` փետրվարի 8-ին Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Լիլիթ Եփրեմյանի «Էդուարդ Միրզոյանը նամակներում և երկխոսություններում» (“Эдвард Мирзоян в письмах и диалогах”) մենագրության շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին կոմպոզիտորի բարեկամները, ընկերները, մտավորականներ և պարզապես կոմպոզիտորների երկրպագուները:

Գրքի հեղինակ Լիլիթ Եփրեմյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գրքի աշխատանքները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ, սակայն ինտենսիվ կերպով այդ նյութերը հավաքել է վերջին 2 տարիների ընթացքում: Գրքի առաջին մասում ընդգրկված են կոմպոզիտորի մասին գրված նյութեր, որն ավելի քան 300 էջ է: Մի փոքր բաժնով ներկայացված են կոմպոզիտորի հետ երկխոսությունները: Գրքում ամենամեծ հատվածում ընդգրկված են մի շարք հայտնի մարդկանց նամակները մեծ կոմպոզիտորին` Օհան Դուրյանից, Մայա Պլիսեցսկայայից, Ռոդիոն Շչեդրինից, Դմիտրի Շոստակովիչից և այլն: Հեղինակի խոսքով նամակների ողջ արխիվը հավաքել է Միրզոյանի կինը` Ելենա Ստեփանյան-Միրզոյանը: Գիրքը լույս է տեսել ռուսերենով, սակայն զետեղվել են արևելահայերեն և արևմտահայերեն նամակների բնագրերը:

Գիրքը լույս է տեսել 500 օրինակով, Մշակույթի նախարարության և «Ազգային պատկերասրահ» հիմնադրամի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---