Ռուսաստանում Իրանի դեսպան. Իրանն ընդունակ է գրոհել ամերիկյան ուժերի վրա ամբողջ աշխարհում

Ռուսաստանում Իրանի դեսպան. Իրանն ընդունակ է գրոհել ամերիկյան ուժերի վրա
ամբողջ աշխարհում

PanARMENIAN.Net - Իրանը աշխարհի ցանկացած կետում ամերիկյան ուժերին պատասխան հարված հասցնելու ներուժ ունի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին, գրում է Ինտերֆաքսը:

«Ամերիկացիները լավ գիտեն, թե ինչ երկիր է Իրանը, մեր պոտենցիալը»,- ասել է նա` ընդգծելով, որ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա հսկայական սխալ կլիներ:

ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929:

 Ուշագրավ
Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ, մասնավորապես, 2014-ին համապատասխան գլոբալ համաձայնագիր կստորագրվի
Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում
Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա