Եվրոպայում աննախադեպ սառնամանիքը հանգեցրել է հանցավորության նվազման

Եվրոպայում աննախադեպ սառնամանիքը հանգեցրել է հանցավորության նվազման

PanARMENIAN.Net - Սերբիայում ուժեղ սառնամանիքի և ձյան առատ տեղումների պատճառով հանցավորության մակարդակը նվազել է 40 տոկոսով, չորեքշաբթի օրը հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Չնայած իրադրության ողջ լրջությանը, կան նաև դրական պահեր` երկրում հանցագործությունների քանակի կրճատում: Սառը եղանակների վրա հասնելուց հետո երկրում ավտոմեքենայի առևանգման որևէ դեպք չի գրանցվել»,- նշել է նախարարը:

Անցյալ շաբաթվա սկզբից Սերբիայում ցրտին զոհ է գնացել 12 հոգի, հազարավոր մարդիկ փակված են ձնաբուքի ենթարկված գյուղերում: Որոշ տեղերում ջերմաստիճանն իջել է մինչև -20 աստիճան:

 Ուշագրավ
Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ, մասնավորապես, 2014-ին համապատասխան գլոբալ համաձայնագիր կստորագրվի
Նրանց կասկածում են ծայրահեղական բնույթի տեղեկատվության տարածման մեջ, որտեղ քննադատվում է մրցույթի անցկացումը Բաքվում
Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա