Moody’s-ն ու S&P-ն Գազպրոմբանկի վարկանիշերը բարձրացրել են մինչև «Baa3» և «ВВ+»

Moody’s-ն ու S&P-ն Գազպրոմբանկի վարկանիշերը բարձրացրել են մինչև «Baa3» և «ВВ+»

PanARMENIAN.Net - Moody’s Investors Service (Moody’s) միջազգային վարկային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի երրորդ խոշորագույն բանկին` Գազպրոմբանկին շնորհել է «Baa3» ներդրումային մակարդակի ընթացիկ վարկային վարկանիշը, իսկ Standard & Poor's (S&P)-ը` «ВВ+»:

Գազպրոմբանկը հանդիսանում է համակարգաստեղծ բանկ և կարևորագույն դեր է խաղում իր պետության համար` նպաստելով բանկային հատվածի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնությունների իրագործմանը, ինչպես նաև իրականացնում է «Գազպրոմ» ԲԲԸ գործառնական գործունեության բանկային սպասարկումը:

«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն (Ռուսաստան) հանդիսանում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ (Հայաստան) միակ բաժնետերը:

 Ուշագրավ
Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 20 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 401,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով
Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 133,3 հազար տոննա է, ինչը 21,6% գերազանցում է 2011թ. հունվար-ապրիլի ցուցանիշը
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ասել էր, որ «Նաիրիտի» նոր կառավարող ընկերության ընտրությունը վերջին փուլում է
Շուրջ 50 մլն դոլարն ուղղված է «ՀայՌուսգազարդի» ֆինանսավորմանը