Թուրքական խորհրդարանում կռիվ է տեղի ունեցել![]() 9 փետրվարի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության անդամները փորձում էին զբաղեցնել խորհրդարանի տրիբունան` ի նշան խորհրդարանական կանոնադրական նորմերի փոփոխությունների դեմ բողոքի Փետրվարի 8-ին թուրքական խորհրդարանի նիստում կռիվ է ծագել իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամները փորձել են զբաղեցնել խորհրդարանի տրիբունան` ի նշան խորհրդարանական կանոնադրական նորմերի փոփոխությունների դեմ բողոքի: ԺՀԿ պատգամավորները, արգելափակելով տրիբունայի ճանապարհը, խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հրաժարականի պահանջով կարգախոսներ էին վանկարկում: Չիչեքը կտրուկ քննադատության է ենթարկել այդ գործողությունները և ասել, որ տրիբունայի արգելափակումը չի լուծի խնդիրը: ԺՀԿ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին ողջունել է այդ բողոքը` այն անվանելով «ժողովրդավարական ակտ»: Չիչեքի կողմից ընդմիջում հայտարարելուց հետո պատգամավորները կռիվ են սկսել, որը մոտ 10 րոպե է տևել: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |