9 փետրվարի 2012 - 11:37 AMT
Եվրոպան սառցակալում է, իսկ Շպիցբերգենի սառցադաշտերը հալվում են

Քանի դեռ Եվրոպան տառապում է սաստիկ ցրտից, Շպիցբերգենի արշիպելագում աննախադեպ տաք եղանակ է: Փետրվարի 8-ի առավոտյան այնտեղ գրանցվել է փետրվարի համար ռեկորդային տաք եղանակ՝ - 7 աստիճան:

Եղանակային անոմալիան արդեն խնդիրներ է առաջացրել Լոնգիրբյունեում, որը Շպիցբերգենի ամենախոշոր բնակավայրն է: Որոշ դպրոցներ փակվել են ձյուանհյուսերի ու սողանքների վտանգի պատճառով: Շպիցբերգենի արշիպելագը հիմնականում պատված է սառցադաշտերով, հայտնում է Aftenposten-ը:

Մագնուս Օվհեդը Տրոմսոյի օդերևութաբանական ինստիտուտից ասում է, որ նման ջերմացումը հեռավոր հյուսիսի համար շատ անսովոր է: