А Aeroflot Оpen մրցաշարում Հրանտ Մելքումյանն ու Կարեն Գրիգորյանը հաղթանակ են տարել![]() 9 փետրվարի 2012 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Aeroflot Оpen ավանդական շախմատային փառատոնի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Նարանյան Հոպալի նկատմամբ` Հնդկաստան: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը ևս հաղթանակ է տարել Մոհամմադ ալ Մոդիահկի նկատմամբ: Վլադիմիր Հակոբյանը զիջել է Մաքսիմ Ռոդշտեյնին: Մոտ 10 հայ շախմատիստներ հանդես են գալիս B և C մրցաշարերում: Փառատոնը կավարտվի փետրվարի 17-ին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կազմվել են մասնակիցների վարկանիշերի հիման վրա և անցկացվում են շվեյցարական 9 միավորանոց համակարգով: Ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է А խումբը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է 2550 վարկանիշային միավոր: Open մրցաշարերից բացի փառատոնին կկազմակերպվեն նաև բլից տուրեր: Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային
հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը |