Բաքուն չի հրաժարավում Ֆրանսիային ՄԽ համանախագահների կազմից հեռացնելու գաղափարից

Բաքուն չի հրաժարավում Ֆրանսիային ՄԽ համանախագահների կազմից հեռացնելու գաղափարից

PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ադրբեջանում սկսեցին խոսել ԵԱՀԿ« ՄԽ համանախագահների կազմից Ֆրանսիային հեռացնելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնում է AZE.az-ը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆուադ Մուրադովը անհրաժետ է համարում, որ Ֆրանսիան դուրս գա համանախագահների կազմից:

«Մինսկի խմբում 11 պետություն կա, ներառյալ Թուրքիան ու Գերմանիան: Կարծում եմ, հենց այդ երկրները կարող են քննարկել Ֆրանսիային հեռացնելու հարցը»,-ասել է Մուրադովը «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել
Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն
«Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը
Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների