Հայաստանում արդեն կարելի է «Յանդեքս. Գումարի» միջոցները փոխանցել բանկային MasterCard

Հայաստանում արդեն կարելի է «Յանդեքս. Գումարի» միջոցները փոխանցել բանկային MasterCard

PanARMENIAN.Net - Այսուհետ «Յանդեքս.Գումար» էլեկտրոնային վճարումների օգտատերերը կարող են փողը փոխանցել Visa և MasterCard բանկային համակարգերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Սպասարկումը գործում է բոլոր բանկերի Visa քարտերի համար, որոնք գործում են Ռուսաստանում: Իսկ MasterСard քարտատերերը կարող են գումար փոխանցել ևս 24 երկրներ, այդ թվում նաև Հայաստան: Գումարի լիմիտը, որը կարելի է փոխանցել մեկ տրանզակցիայի համար, կազմում է 75 հազար ռուբլի վերիֆիկացված դրամապանակների համար և 15 հազար ռուբլի՝ անանուննների համար: Յուրաքանչյուր փոխանցման համար կգանձվի փոխանցված գումարի 3 տոկոսը:

Օգտատերը կարող է միջոցները էլեկտրոնային դրամապանակից ուղարկել ինչպես իր սեփական քարտի, այնպես էլ մեկ ուրիշի քարտի վրա: Դրա համար բավական կլինի ներմուծել քարտի համարը: Գումարը հաշվեհամարին կփոխանցվի մեկ-երկու աշխատանքային օրվա ընթացքում:

«Յանդեքս. Գումար» վճարային համակարգը խոշորագույններից է Ռուսաստանում: Ամեն օր նրա օգնությամբ օգտատերերը կատարում են շուրջ 80 հազար տարբեր տեսակի վճարումներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ
«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում