Անգլիայի հավաքակամի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել 9 փետրվարի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի հավաքակամի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել: Իտալացի մարզչի հրաժարականը տեղի է ունեցել նրանից հետո, երբ նա հանդիպել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Դևիդ Բերնստայնին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Չելսիի ֆուտբոլիստ Ջոն Թերրիին ավագի թևկապից զրկելու հարցը: Դրա պատճառը ռասիզմի մեջ մեղադրանքներն են: Կապելլոն դեմ է հանդես է եկել Ասոցիացիայի որոշմանը, ինչի մասին նա հայտնել է իտալական հեռուստաալիքին տված հարցազրույցում: 65-ամյա Կապելլոն, ով առաջ մարզում էր իտալական «Միլանը», «Ռոման» և «Յուվենտուսը», ինչպես նաև Մադրիդի «Ռեալը», Անգլիայի հավաքականը գլխավորում է 2008թ-ից: Կապելլով հավաքականին դուրս է բերել 2010թ Աշխարհի առաջնություն, որտեղ նրանք 1/8-րդ եզրափակչից դուրս մնացին: Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Կապելլոյին, հայտնում է lenta.ru-ն: 2010թ իտալացի մարզիչը հայտարարել է, որ Անգլիայի հավաքականից կհեռանա Եվրոպայի առաջնությունից հետո: Դրանից հետո FA հայտարարել էր, որ նրա հեռանալուց հետո հավաքականը կգլխավորի անգլիացի մասնագետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |