Հայաստանը և Ռուսաստանը կստեղծեն համատեղ ՌԱՀ

Հայաստանը և Ռուսաստանը կստեղծեն համատեղ ՌԱՀ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները ստորագրել են արձանագրություններ բանակցությունների արդյունքներով: «Բանակցությունները բավական արդյունավետ են եղել, ձեռք է բերվել պայմանավորվածություն մի շարք ուղղություններում համագործակցության մասին»,- հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ռուս գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում:

Արձանագրության համաձայն, Հայաստանը և Ռուսաստանը սկսելու են համագործակցություն ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու, Իրանի, Թուրքիայի հետ սահմաններին սահմանամերձ ենթակառուցվածքներ, արտակարգ իրավիճակների հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ոլորտներում:

Ռուսաստանի ԱԱԽ ղեկավար Նիկոլայ Պատրուշևը գոհունակություն է հայտնել, որ ամեն անգամ հայ գործընկերների հետ կանոնավոր հանդիպումների ժամանակ որոշվում են կոնկրետ խնդիրներ:

 Ուշագրավ
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը
Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ