Օրանժի ինտերնետը կրկնապատկվում է գալիք գարնանային տոների առիթով![]() 9 փետրվարի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից մինչև մարտի 8-ը Օրանժ Արմենիայի «Ինտերնետ հիմա» կամ MyFi սակագնային պլաններից որևէ մեկին միանալու կամ պայմանագիրը 1 տարի երկարացնելու դեպքում հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան կրկնակի արագությամբ ինտերնետ։ Այս մասին այսօր մամլո ասուլիս ժամանակ հայտնեց ընկերության մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։ «Այսպիսով «Ինտերնետ հիմա»-ի 9000, 11000, 20000 սակագնային պլանների բաժանորդները կստանան նախկին 6Գբ, 11Գբ և 24Գբ ներբեռնման արագության համար համապատասխան 12Գբ, 22Գբ և 48Գբ արագություն»,-նշեց Արամ Մկրտչյանը։ Օրանժի այս ակցիան նվիրված է ձմռան ավարտին և գարնան սկզբին և գարնանային տոներին՝ Սիրահարների, Մարտի 8 և այլն։ «Այս ժամանակաշրջանը՝ գարնան սկիզբը բոլոր երկներում է նշանավորվում է որպես տոների սկիզբ։ Մեր ակցիայի շրջանակներում մենք նաև Օրանժ ինտերնետի բոլոր բաժանորդներին պարգևում ենք «Ինտերնետ Միասին» ծառայության երկու հավելյալ SIM քարտ՝ մեկի գնով»,-նշեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։ SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |