Կառավարությունը հաստատել է «ՀԿԵ-ի» որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոների կարգավիճակը![]() 9 փետրվարի 2012 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոներ: Այս օրերին ուժի մեջ է մտնում Հայաստանի կառավարության որոշումը, համաձայն որի հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու մասին համաձայնությունները /պայմանագրերը/ հարկման նպատակով որակվում են որպես կոնցեսիոն պայմանագրեր: Այսպիսով, ՀՀ կառավարությունը սահմանում է ենթակառուցվածքի հանձնման մասին պայմանագրերի որպես կոնցեսիոն որակելու հստակ չափանիշներ և ընթացակարգեր: Հանրային ծառայությունների մատուցման համար նախատեսված ենթակառուցվածքների շարքին դասվում են, մասնավորապես, երկաթուղային համակարգը, ավտոկայանները, օդանավակայանները, էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերը: «Իր որոշումով կառավարությունը պաշտոնապես հաստատեց ՀԿԵ ՓԲԸ-ի որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոների /կառավարչի/ կարգավիճակը, և Ընկերությունն օգտվելու է ԱԱՀ ու եկամտահարկի գծով արտոնություններից»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում: ՀԿԵ-ն բազմաթիվ անգամ հայտարարել էր «կոնցեսիոն գործունեություն» և «կոնցեսիոն պայմանագիր» հասկացությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին: Ընկերությունն արդեն ներկայացրել է կառավարությանը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոություններ կատարելու մասին իր առաջարկությունները: ՀԿԵ-ն առաջարկում է օրենսգրքում ներառել նոր գլուխ, որը կկարգավորի կոնցեսիոն պայմանագրերը և կոնցեսիոն գործունեությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են մի շարք ընկերություններ, որոնք իրականացնում են տարբեր ոլորտների ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարումը՝ կառավարության նման որոշումը կարելի է գնահատել որպես կառավարչի գործունեության համար լրացուցիչ խթան ու ևս մեկ քայլ դեպի կոնցեսիոն գործունեության լիարժեք օրենսդրական կարգավորում: Բացի այդ, այս որոշումը թույլ կտա ուժեղացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչին ՀԿԵ ՓԲԸ-ն տալիս է հատուկ կարևորություն: Լինելով համազգային տրանսպորտային ընկերություն՝ ՀԿԵ-ն ողջունում է կառավարության նման քայլերը, որոնք ուղղված են նաև Ընկերության գործունեության երաշխիքների ուժեղացմանը: Դա հատուկ ակտուալ է հաշվի առնելով այն փաստը, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի համակարգաստեղծ, սոցիալական ուղղվածություն ունեցող ձեռնարկություններից մեկը և երկրի երրորդ խոշորագույն գործատու: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը |