LiveJournal բլոգոհոսթինգային ծառայությունը դարձել է անհասանելի![]() 9 փետրվարի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - LiveJournal բլոգոհոսթինգային ծառայությունը այս պահի դրությամբ անհասանելի է օգտատերերի մի մասին: Այդ մասին Twitter-ում հայտնել է Ռուսաստանում ռեսուրսի ղեկավար Իլյա Դրոնովը: Ըստ նրա LiveJournal-ում այժմ ճշտում են, թե ինչի հետ է կապված խնդիրը: « Առայժմ չենք կարող ասել, թե ինչով է պայմանավորված ռեսուրսի աշխատանքի խափանումը և օգտատերերի որ մասին է այն անհասանելի»,-ասել է նա: Հայաստանում ևս կայքը չի բացվում: Host-tracker տվյալներով, որը ստուգում է ռեսուրսի աշխատունակությունը, խնդիրներ հիմնականում ունեն Ռուսաստանի և Եվրոպայի օգտատերերը: 2011թ LiveJournal-ը հաճախ էր անհասանելի դառնում օգտատերերի մի մասին, ինչի պատճառը հիմնականում DdoS հարձակումներն են: SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |